
Ստեղծագործ Եվրոպա
Հայաստանյան գրասենյակ
Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:
Գրասենյակի աշխատանքներն ուղղված են նպաստելու եվրոպական մշակութային տարածքում միջմշակութային կապի զարգացմանը, ԵՄ մշակութային դրամաշնորհների «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասին Հայաստանում տեղեկացվածության բարձրացմանը, մշակութային կառույցների և անհատների կարողությունների զարգացմանը, գործընկերային կապերի հաստատմանը և ավելին: Գրասենյակի կողմից իրականացվում են մրցույթների մասնակցության վերաբերյալ տեղեկատվական միջոցառումներ, դասընթացներ, տրամադրվում խորհրդատվություն ծրագրերի, ժամկետների, հայտերի և այլ մանրամասների վերաբերյալ։
Գրասենյակի կողմից իրականացվող հիմնական գործողություններն են.
-
Խորհրդատվություն
-
Գրասենյակը տրամադրում է անվճար խորհրդատվություն ենք այն կազմակերպություններին, որոնք դիտարկում են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում մշակութային նախագծի համար ֆինանսավորում ստանալու հնարավորությունը։
-
-
Միջոցառումներ՝ կազմակերպված գրասենյակի կողմից և գործընկերների նախաձեռնությամբ
-
Գրասենյակը պարբերաբար կազմակերպում է տեղեկատվական հանդիպումներ, վեբինարներ և այլ միջոցառումներ, որոնց ընթացքում կարող եք ավելին իմանալ ծրագրի և դրա տարբեր ուղղությունների մասին։
-
Գրասենյակը նաև մասնակցում է տարատեսակ միջոցառումների և նախաձեռնությունների՝ հանդես գալով շնորհանդեսներով։
-
Առաջիկա միջոցառումների մասին կարող եք ծանոթանալ այստեղ։
-
-
Տարատեսակ ռեսուրսներ
-
Դիմորդներին աջակցելու և հաճախ տրվող հարցերին պատասխանելու համար գրասենյակի կողմից մշակվել են տարատեսակ ռեսուրսներ, ուղեցույցներ և օգտակար տեղեկատվություն։ Որևէ նյութի կամ տեղեկության բացակայության դեպքում խնդրում ենք կապ հաստատել գրասենյակի հետ՝ info@creativeeurope.am էլ. հասցեով, և գրասենյակի կփորձի աջակցել։
-
Կարելի է երկար խոսել հայ և եվրոպական մշակութային ավանդույթների միահյուսված անցյալի, փոխադարձ ազդեցությունների, միմյանցով հարուստ և համամարդկային լինելու մասին։ Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակի աշխատանքներն ուղղված են այդ փոխհամագործակցության շարունակականության խթանմանը, շոշափելի արդյունքների ստեղծմանը նպաստելուն, նոր համատեղ մշակութային նախագծերի միջոցով ցանկալի արդյունքների հասնելուն, ինչին և միտված է Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը։
Կարևոր. Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը որևը կերպով ներգրավված չէ ծրագրերի հայտերի ընդունման և գնահատման, հաղթող նախագծերի ընտրության կամ դրամաշնորհների տրամադրման գործընթացներում: Բոլոր լիազորությունները պատկանում են Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի գործադիր գործակալությունը:
«Ստեղծագործ Եվրոպա» գրասենյակներ և տեղեկատվական կենտրոններ այլ երկրներում
Ծրագրին մասնակցող բոլոր երկրներում գործում է «Ստեղծագործ Եվրոպա» գրասենյակ/տեղեկատվական կենտրոն, որտեղ աշխատում են ոլորտին մանրամասն ծանոթ մասնագետներ՝ պատրաստ աջակցելու ծրագրերին և հնարավոր գործընկերների որոնմանը իրենց երկրում։ Բոլոր գրասենյակների/տեղեկատվական կենտրոնների տվյալները հասանելի են այստեղ: