
Միջոլորտային բաղադրիչ
Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադիչներից՝
-
ՄՇԱԿՈՒՅԹ բաղադրիչ. եվրոպական մակարդակում գեղարվեստական և մշակութային համագործակցությունը խթանող և ընդլայնող նախաձեռնություններ: Մշակույթ բաղադրիչն ընդգրկում է մշակութային և ստեղծագործական բոլոր ոլորտները (բացառությամբ տեսալսողական և կինեմատոգրաֆիայի ոլորտները):
-
ՄԵԴԻԱ բաղադրիչ. գործողություններ և ծրագրեր, որոնք խրախուսում են եվրոպական մակարդակում տեսալսողական հատվածի մրցունակությունը, նորարարությունը և կայունությունը (ներառում է տեսալսողական և կինեմատոգրաֆիայի ոլորտները):
-
ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ բաղադրիչ. նախաձեռնություններ և ծրագրեր, որոնք խթանում են տարատեսակ նորարարական գործողություններ և համագործակցությունը տեսալսողական և մշակութային ոլորտներում:
Հայաստանը մասամբ է միացել Ստեղծագործ Եվրոպա ծրագրի «Միջոլորտային» բաղադրիչին՝ Հայաստանում հյուրընկալելով Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը:
Ինչպես նշված է ծրագրի կարգավորման մեջ, «Միջոլորտային» բաղադրիչի նպատակն է՝ «ուսումնասիրել համագործակցության ներուժը մշակութային և ստեղծագործական տարբեր ոլորտների միջև, ինչպես նաև արձագանքել նրանց առջև ծառացած ընդհանուր մարտահրավերներին։ «Միջոլորտային» բաղադրիչը նպաստում է գիտելիքի փոխանակմանը և վարչարարության արդյունավետությանը»։
«Միջոլորտային» բաղադրիչի հիմնական ուղղություններն են՝
-
Տրանսազգային քաղաքական համագործակցություն. նպաստել ծրագրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ու արդյունքների տարածմանը։
-
Ստեղծարար նորարարության լաբորատորիաներ (Creative Innovation Labs). խթանել նորարարական մոտեցումները բովանդակության ստեղծման, տարածման, խթանման և հասանելիության ոլորտներում՝ մշակութային և ստեղծագործական ոլորտների համար։
-
Մեդիա. աջակցություն մեդիագրագիտությանը, որակյալ լրագրությանը, մեդիայի ազատությանն ու բազմակարծությանը։
-
Ստեղծագործ Եվրոպա գրասենյակիների ֆինանսավորում (Հայաստանում գործում է Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ)։
«Միջոլորտային» բաղադրիչի ֆինանսավորման ծրագրերին՝ նպատակներ, մասնակցության իրավասություն, գնահատման չափորոշիչներ և այլ տեղեկություններ հասանելի են այստեղ: