
Մշակույթ ենթածրագիր
Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադիչներից՝
-
ՄՇԱԿՈՒՅԹ բաղադրիչ. եվրոպական մակարդակում գեղարվեստական և մշակութային համագործակցությունը խթանող և ընդլայնող նախաձեռնություններ: Մշակույթ բաղադրիչն ընդգրկում է մշակութային և ստեղծագործական բոլոր ոլորտները (բացառությամբ տեսալսողական և կինեմատոգրաֆիայի ոլորտները):
-
ՄԵԴԻԱ բաղադրիչ. գործողություններ և ծրագրեր, որոնք խրախուսում են եվրոպական մակարդակում տեսալսողական հատվածի մրցունակությունը, նորարարությունը և կայունությունը (ներառում է տեսալսողական և կինեմատոգրաֆիայի ոլորտները):
-
ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ բաղադրիչ. նախաձեռնություններ և ծրագրեր, որոնք խթանում են տարատեսակ նորարարական գործողություններ և համագործակցությունը տեսալսողական և մշակութային ոլորտներում:
«Մշակույթ» բաղադրիչը համաֆինանսավորում է նախագծեր, որոնք իրականացվում են մշակութային և ստեղծագործական ոլորտներում՝ ընդգրկելով գեղարվեստական ինքնարտահայտման բոլոր ձևերը։ Բացառություն են կազմում բացառապես աուդիովիզուալ կամ կինեմատոգրաֆիական նախագծերը, որոնք աջակցություն են ստանում «ՄԵԴԻԱ» բաղադրիչի շրջանակներում։
«Մշակույթ» բաղադրիչը ներառում է հետևյալ ձևաչափերը․
-
Հորիզոնական գործողություններ, որոնք ընդգրկում են մշակութային և ստեղծագործական բոլոր ոլորտները։ Դրանք ներառում են աջակցություն մշակութային համագործակցության նախագծերին, կապերի հաստատում մասնագիտացված կազմակերպությունների և մասնագետների հետ, ինչպես նաև հարթակների ստեղծում՝ միտված խթանելու եվրոպացի արտիստների ստեղծագործական գործունեությունը և աշխատանքները։ Այս ձևաչափում ներառված են նաև անհատական շարժունության ծրագրեր։
-
Հատուկ ոլորտային աջակցություն, որն ուղղված է երաժշտության, գրքի և հրատարակչության, մշակութային ժառանգության և ճարտարապետության ոլորտներում իրականացվող հորիզոնական գործողությունների լրացմանը։ Աջակցություն կարող են ստանալ նաև այլ ոլորտներ՝ դրանց ռազմավարական նշանակության հիման վրա։
-
Հատուկ գործողություններ, որոնք նպատակ ունեն խթանել գերազանցությունը և ստեղծագործականությունը մշակութային ոլորտում։ Դրանց օրինակներն են՝ գրականության, երաժշտության, ճարտարապետության և մշակութային ժառանգության ոլորտներում շնորհվող եվրոպական մրցանակները, ինչպես նաև «Եվրոպայի մշակութային մայրաքաղաքներ» (European Capitals of Culture) և «Եվրոպական ժառանգության պիտակ» (European Heritage Label) նախաձեռնությունները։
«ՄՇԱԿՈՒՅԹ» բաղադրիչի հիմնական առանձնահատկություններն են.
-
Ավելի հեշտ հասանելիություն ֆինանսավորմանը՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում հասանելի են ավելի բարձր համաֆինանսավորման նախագծեր, ինչը խթանում է մասնակցության լայն հնարավորությունները:
-
Թիրախային աջակցություն ոլորտներին, ինչպիսիք են՝ երաժշտությունը, գրականությունը, ճարտարապետությունը, մշակութային ժառանգությունը, դիզայնը, նորաձևությունը և մշակութային զբոսաշրջությունը։
-
Շեշտադրում եվրոպական միջսեկտորալ համագործակցության վրա, ներառյալ՝ ստեղծագործ աշխատանքների տարածումը և խթանումը, ինչպես նաև նորարարական մոտեցումների զարգացումը մշակութային և ստեղծագործական ոլորտներում։
-
Անհատականացված շարժունության ծրագիր՝ ուղղված արվեստագետների և մշակութային ոլորտի մասնագետների մասնագիտական զարգացմանն ու միջազգային համագործակցությանը։
Ո՞վքեր կարող են դիմել
«Մշակույթ» բաղադրիչի ֆինանսավորման ծրագրերին կարող են դիմել մշակութային և ստեղծագործական ոլորտներում գործող հավաքական կառույցները՝ հասարակական կամ մասնավոր, շահույթով կամ ոչ առևտրային կազմակերպություններ։ Նախագծի ղեկավարի դերում հանդես գալու համար կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 2 տարվա փաստացի գործունեության փորձ համապատասխան իրավական դաշտում՝ դիմումի ներկայացման պահի դրությամբ։
Իրավասու երկրներ
Ֆինանսավորման ծրագրերում ներգրավված լինելը ենթադրում է գործընկերության ստեղծում այն երկրների կազմակերպությունների հետ, որոնք մասնակցում են ծրագրին։ Ստեղծագործ Եվրոպա ծրագրին մասնակցող երկրների ցանկը կարող եք գտնել հետևյալ հղումով՝ Ստեղծագործ Եվրոպա մասնակից երկրներ:
«ՄՇԱԿՈՒՅԹ» բաղադրիչի ֆինանսավորման վեց հիմնական ուղղությունները
Ֆինանսավորման տարբեր ուղղությունները նախատեսված են տարբեր տեսակի նախագծերի համար՝ յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակով և գնահատման չափանիշներով։ Նպատակների, մասնակցության պայմանների և գնահատման չափորոշիչների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք ծանոթանալ համապատասխան նախագծին։
Ֆինանսավորման հիմնական ուղղություններն են․
-
Եվրոպական համագործակցության նախագծեր
-
Աջակցություն Եվրոպական ցանցերին
-
Աջակցություն Եվրոպական հարթակներին
-
Եվրոպական գրական ստեղծագործությունների շրջանառություն
-
Համաեվրոպական մշակութային կառույցներ
-
Culture Moves Europe – արվեստագետների և մշակութային ոլորտի մասնագետների շարժունություն
Վերոբերյալ նախագծերի համառոտ նկարագրությունն ու հիմնական բնութագրերը, ինչպես նաև հայտարարությունների պարբերականությունը կարող եք գտնել այստեղ՝ Ստեղծագործ Եվրոպա. «Մշակույթ» բաղադրիչի ֆինանսավորման ծրագրերի համառոտ նկարագիր: