
Մասնակից երկրներ
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին դիմելու իրավունք ունեն հետևյալ երկրների կազմակերպությունները և անհատ ստեղծագործողները՝
-
Ասոցացված երկրներ
-
Եվրոպական տնտեսական տարածքի (ԵԱՏՏ) երկրներ՝ Իսլանդիա, Նորվեգիա և Լիխտենշտեյն
-
Այլ երկրներ, որոնք մասնակցում են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին և/կամ բանակցում են ասոցիացման համաձայնագրի շուրջ՝ պայմանով, որ այդ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մինչև դրամաշնորհային պայմանագրի ստորագրումը։
Երրորդ (ասոցացված) երկրների ցանկը, ինչպես նաև այն երկրների ցանկ, որոնք արդեն հայտնել են իրենց հետաքրքրվածությունը ասոցացված երկիր դառնալու վերաբերյալ, ներկայացված է այստեղ: Վերջիններիս մասնակցությունը ծրագրին հնարավոր կլինի միայն համապատասխան համաձայնագրի ստորագրման դեպքում։
Ուշադրություն․ ասոցացված երկրների մասնակցությունը կախված է Եվրոպական հանձնաժողովի հետ համաձայնագրի ստորագրումից։ Սա նշանակում է, որ այն երկրները, որոնք արդեն հայտնել են իրենց հետաքրքրվածությունը ծրագրին մասնակցելու վերաբերյալ, կարող են դիմել միայն այն դեպքում, եթե համապատասխան համաձայնագիր ստորագրվում է մինչև ֆինանսավորման արդյունքների հրապարակման օրը։
Այժմ, Հայաստանն ամբողջությամբ անդամակցում է ՄՇԱԿՈՒՅԹ բաղադրիչին, մասամբ՝ ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ բաղադրիչին, որի շրջանակներում Հայաստանում գործում է Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը: Հայաստանը չի անդամակցում ՄԵԴԻԱ բաղադրիչին: