top of page
Faded Shapes

Մեդիա բաղադրիչ

Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադիչներից՝

  • ՄՇԱԿՈՒՅԹ բաղադրիչ. եվրոպական մակարդակում գեղարվեստական և մշակութային համագործակցությունը խթանող և ընդլայնող նախաձեռնություններ: Մշակույթ բաղադրիչն ընդգրկում է մշակութային և ստեղծագործական բոլոր ոլորտները (բացառությամբ տեսալսողական և կինեմատոգրաֆիայի ոլորտները):

  • ՄԵԴԻԱ բաղադրիչ. գործողություններ և ծրագրեր, որոնք խրախուսում են եվրոպական մակարդակում տեսալսողական հատվածի մրցունակությունը, նորարարությունը և կայունությունը (ներառում է տեսալսողական և կինեմատոգրաֆիայի ոլորտները):

  • ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ բաղադրիչ. նախաձեռնություններ և ծրագրեր, որոնք խթանում են տարատեսակ նորարարական գործողություններ և համագործակցությունը տեսալսողական և մշակութային ոլորտներում: 

​​

Այս պահին Հայաստանը չի անդամակցում ՄԵԴԻԱ բաղադրիչին: 

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ՄԵԴԻԱ բաղադրիչը Եվրոպական հանձնաժողովի գործիքն է՝ աջակցելու եվրոպական աուդիովիզուալ հատվածին (կինո, հեռուստատեսություն, թվային հարթակներ, տեսախաղեր, իմերսիվ բովանդակություն)։

«Մեդիա» բաղադրիչի աջակցման գործողությունները բաժանվում են չորս թեմատիկ ուղղությունների՝

  • Բովանդակություն. խթանել համագործակցությունն ու նորարարությունը բարձր որակի ստեղծագործությունների ստեղծման և արտադրության ոլորտում։

  • Գործարար միջավայր. խթանել նորարարությունը, մրցունակությունը, մասշտաբայնությունն ու տաղանդների զարգացումը՝ ամրապնդելու եվրոպական արդյունաբերությունը գլոբալ մրցակցության պայմաններում։

  • Լսարաններ. բարձրացնել ստեղծագործությունների հասանելիությունն ու տեսանելիությունը իրենց նպատակային լսարանների համար՝ բաշխման ուղիների և լսարանի ընդլայնման նախաձեռնությունների միջոցով։

  • Քաղաքականություն. աջակցել քաղաքականության վերաբերյալ բանավեճերին/փորձի փոխանակման հարթակներին, ուսումնասիրություններին և զեկույցներին, խթանել իրազեկման գործողությունները: 

«Մեդիա» բաղադրիչի հիմնական նորությունները (նախորդ ծրագրի համեմատությամբ) ներառում են՝

  • Համագործակցության խթանում (գործընկերությունների ձևավորում) աուդիովիզուալ արժեքային շղթայի ամբողջ ընթացքում և ԵՄ մակարդակով՝ եվրոպական աուդիովիզուալ ընկերությունների ու բովանդակության գլոբալ ընդլայնման նպատակով։

  • Տաղանդի խթանում՝ անկախ ծագումից, և մասնակցության ու համագործակցության ընդլայնում՝ հատկապես աուդիովիզուալ արտադրության բարձր և ցածր կարողություն ունեցող երկրների միջև։

  • Նոր տեխնոլոգիաների օգտագործման խրախուսում՝ թվային վերափոխման հնարավորություններից լիարժեք օգտվելու նպատակով։

  • Կանաչ անցման խթանում, ինչպես նաև հասարակական կարևորության նպատակների ընդգրկում, ինչպիսիք են՝ գենդերային հավասարությունը և բազմազանությունը (այդ թվում՝ գնահատման չափանիշներում համապատասխան կշռով)։

  • Շուկայի միտումների ուսումնասիրություն՝ ըստ «Մեդիայի և աուդիովիզուալ գործողությունների պլանի»՝ յուրաքանչյուր երկու տարին մեկ։

«Մեդիա» բաղադրիչի երկու հիմնական առաջնահերթություններն են․

  1. Աուդիովիզուալ հատվածի կարողությունների ուժեղացում՝ միջազգային գործունեություն ծավալելու նպատակով։

  2. Աուդիովիզուալ ստեղծագործությունների միջսահմանային շրջանառության խթանում։

Աուդիովիզուալ հատվածի կարողությունների զարգացման նպատակով «Մեդիա» բաղադրիչը հետապնդում է հետևյալ նպատակները․

  • Հմտությունների ձեռքբերման և ցանցերի ձևավորման խթանում՝ հատկապես թվային տեխնոլոգիաների օգտագործման միջոցով՝ ապահովելու շուկայի պահանջներին անհրաժեշտ հարմարվողականությունը։

  • Աուդիովիզուալ կազմակերպությունների ստեղծագործական ներուժի ավելացում: 

  • Ընկերությունների միջև փոխանակման խթանում՝ ապահովելով մուտք շուկաներ և առևտրային գործիքներ, որոնք կբարձրացնեն նրանց նախագծերի տեսանելիությունը եվրոպական և միջազգային մակարդակով։

Աուդիովիզուալ ստեղծագործությունների միջսահմանային շրջանառության խթանման շրջանակում «Մեդիա» բաղադրիչի նպատակներն են՝

  • Աջակցություն Ֆիլմերի բաշխմանը և տարածմանը: 

  • Միջսահմանային մարքեթինգի աջակցություն և խթանում՝ օնլայն հարթակների միջոցով։

  • Լսարանների ձևավորման խթանում՝ որպես աուդիովիզուալ ստեղծագործությունների նկատմամբ՝ հետաքրքրություն առաջացնելու միջոց, մասնավորապես դվերջիններիս խթանման, միջոցառումների, փառատոների և կինոկրթության զարգացման միջոցով։

  • Տարածման նոր եղանակների ճկունության խթանում՝ նոր գործարար մոդելների միջոցով: 

«Մեդիա» բաղադրիչի ֆինանսավորման ծրագրերին՝ նպատակներ, մասնակցության իրավասություն, գնահատման չափորոշիչներ և այլ տեղեկություններ հասանելի են այստեղ:

 
ՄԵԴԻԱ-ի 30 տարվա պատմությանը կարող եք ծանոթանալ այստեղ: 

ՀՀ, ք. Երևան 0001, Հյուսիսային պողոտա 1, 

«Նորդ» բիզնես կենտրոն, 8-րդ հարկ

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page