top of page
Faded Shapes

Համաեվրոպական մշակութային սուբյեկտներ

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի այս նոր գործողությունը նպատակ ունի աջակցել մշակութային այնպիսի
միավորներին, ինչպիսիք են նվագախմբերը, որոնք ունեն մեծ աշխարհագրական ընդգրկում և որոնց նպատակն էերիտասարդ, տաղանդավոր արվեստագետների համար ստեղծել ուսուցման, մասնագիտական վերապատրաստման և այլ հնարավորություններ:


Այս գործողությունը տրամադրում է ֆինանսական աջակցություն մասնակից կազմակերպություններին՝ աջակցելու երիտասարդ արվեստագետներին և վերջիններիս հնարավորություն ընձեռելու պարբերաբար վերապատրաստվել, զարգանալ և ներկայացնել ձեռքբերումները: Սույն գործողության հիմնական նպատակն է հասնել երիտասարդ լսարանին հասնելը կենդանի կատարման և թվային գործիքների միջոցով:


Երիտասարդ արվեստագետների հավաքագրման համար կազմակերպությունները պետք է որդեգրեն խիստ և ներառական մոտեցում: Հավաքագրման գործընթացը պետք է նաև ապահովի, որ այս նախագծերում ներգրավված արվեստագետները լինեն «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից առնվազն 20 երկրների քաղաքացիներ/բնակիչներ:

 

Ֆինանսավորման նախապայմանները 
Այս փուլում այս ակցիան ուղղված կլինի այն կազմակերպություններին, որոնք կաջակցեն եվրոպացի երիտասարդ և բարձր տաղանդավոր երաժիշտներին նվագախմբերի ոլորտում: Այն կազմակերպությունները, որոնք պատրաստում են երիտասարդ, բարձր տաղանդավոր արվեստագետների պրոֆեսիոնալ դառնալու համար, և որոնք կազմակերպում և խթանում են ներկայացումներ՝ հատուկ նպատակ ունենալով գրավել երիտասարդ եվրոպացի հանդիսատեսին, կարող են դիմել:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ենթածրագրի շրջանակներում Համաեվրոպական մշակութային սուբյեկտների նախագծերի մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայտադիմումի և ընդհանուր գործընթացի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն հասանելի կլինի յուրաքանչյուր կանչի ժամանակ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության կայքում, ինչպես նաև հայտադիմումների բաժնում,  և Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակի էջում:

About
Goals
Financing
eu_co_funded_en.jpg

ՀՀ, ք. Երևան 0001, Հյուսիսային պողոտա 1, 

«Նորդ» բիզնես կենտրոն, 8-րդ հարկ

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

ԿԳՄՍՆ.png
Perspectives_Logo.png
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn
  • X

© 2024 Ստեղծագործ Եվրոպա Հայաստան: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page