top of page
Faded Shapes

Culture Moves Europe: մասնակիցների երրորդ կանչ ռեզիդենսներ հյուրընկալողների համար


Ռեզիդենսներ հյուրընկալողների համար մասնակիցների երկրորդ կանչը ֆինանսական աջակցություն է տրամադրում բոլոր կազմակերպություններին և արտիստներին՝ երաժշտության, գրականության, ճարտարապետության, մշակութային ժառանգության, դիզայնի և նորաձևության, կատարողական արվեստի և վիզուալ արվեստի ոլորտներում:

Դիմորդները կարող են լինել շահույթ չհետապնդող կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, պետական կառույցներ, հիմնադրամներ, ընկերություններ, ինքնազբաղ անհատներ և այլն:


Ռեզիդենսների ծրագիրը ֆինանսական աջակցություն է տրամադրում այն իրավաբանական անձանց, որոնք գրանցված են և գործում եմ Ստեղծագործ Եվրոպա 40 երկրներից որևէ մեկում: Ծրագիրը ֆինանսավորում է այն նախաձեռնություններին, որոնց շրջանակներում հյուրընկալվում են մինչև 5 միջազգային արտիստներ և մշակութային գործիչներ՝ 22-ից մինչև 300 oր տևողությամբ ռեզիդենսների համար:

Մասնակիցները պետք է լինեն նվազագույնը 18 տարեկան և Ստեղծագործ Եվրոպա այլ երկրի քաղաքացի: Դրամաշնորհն աջակցում է միջազգային արտիստների և մշակութային գործիչների հրավիրման և հյուրընկալման ծախսերը:


Առաջարկվող ծրագիրը պետք է ուղղված լինի հետևյալ նպատակներից նվազագույնը երկուսին՝

  • ուսումնասիրել. իրականացնել հետազոտություն, ուսումնասիրել, աշխատել որևէ հստակ թեմայի կամ նոր հայեցակարգի վրա,

  • ստեղծագործել. ներգրավվել ստեղծագործական գործընթացում՝ ձգտելով ստեղծել գեղարվեստական/մշակութային նոր ստեղծագործություն,

  • սովորել. զարգացնել մասնակիցների կարողությունները և հմտությունները ոչ ֆորմալ ուսուցման միջոցով, ինչպես նաև մասնագետների հետ համագործակցության միջոցով,

  • համագործակցել. ներգրավվել և ընդլայնել մասնագիտական ցանցերը, նպաստել մասնագիտական զարգացմանը, համագործակցել նոր գործընկերների և լսարանների հետ,

  • փոխակերպել. նպաստել նոր եվրոպական Բաուհաուզի արժեքներին և սկզբունքներին համապատասխան հասարակական փոփոխություններին:  


Դիմում-հայտում անհրաժեշտ է ընտրել հետևյալ տարբերակներից մեկը.

  • կարճաժամկետ ռեզիդենս ծրագիր՝ 22-ից 60 օր,

  • միջնաժամկետ ռեզիդենս ծրագիր՝ 61-ից 120 օր,

  • երկարաժամկետ ռեզիդենս ծրագիր՝ 121-ից 300 օր:

Ի՞նչ է առաջարկում դրամաշնորհը

Դրամաշնորհը կազմված է երկու մասից.

  • հյուրընկալության ֆինանսավորում, որը տրամադրվում է հյուրընկալող կողմին,

  • օրապահիկ, ճանապարհածախս և այլ ծախսերը հոգալու համար գումար, որոնք տրամադրվում են յուրաքանչյուր մասնակցի՝ կախված կարիքներից և ծրագրից:

Դրամաշնորհների հաշվարկները կատարվում են յուրաքանչյուր շահառուի համար առանձին՝ ելնելով ծրագրից և մասնակիցների անհատական ծրագրից: Ամբողջ դրամաշնորհը փոխանցվում է ռեզիդենսն ընդունողին, որն էլ պատասխանատու է յուրաքանչյուր մասնակցի համապատասխան գումարները բաշխելու համար։


Ընտրության չափանիշներ

Դիմում-հայտերը գնահատվում է հետևյալ չափանիշների հիման վրա.

  • Արդյո՞ք հյուրընկալողը տրամադրում է համապատասխան տարածքներ և ծառայություններ մասնակիցներին, օրինակ՝ բնակարան, տեխնիկա, աշխատանքային միջավայր:

  • Արդյո՞ք մասնակից արվեստագետների և մշակույթի ոլորտի մասնագետների ընտրության գործընթացը լավ բացատրված և հիմնավորված է դիմում-հայտում:

  • Արդյո՞ք հյուրընկալող կողմը մասնակիցներին տրամադրում է մենթորություն և համագործակցային միջավայր:

  • Արդյո՞ք նախագիծը համապատասխան է դիմորդի աշխատքային գործունեությանը, ինչպես նաև Culture Moves Europe ծրագրի նպատակներին:

  • Արդյո՞ք նախագիծն ունի երկարաժամկետ ազդեցություն և առավելություններ:

  • Արդյո՞ք նախագիծը անդադարձ է կատարում կայունությանը և շրջակա միջավայրին:


Դիմելու ժամանակացույց

Culture Moves Europe ռեզիդենսների ծրագրի դիմում-հայտերը բացվում են երեք անգամ՝ 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում:

  • Առաջին կանչ՝ 2022 թվականի մարտի 15-ից մինչև 2023 թվականի հունիսի 15-ը

  • Երկրորդ կանչ՝ 2023 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2024 թվականի հունվարի 16-ը

  • Երրորդ կանչ՝ 2024 թվականի մարտի 15-ից մինչև 2024 թվականի ապրիլի 15-ը


Cultural Moves Europe ռեզիդենսների ծրագրի դիմումների գործընթացը բաղկացած է երկու փուլից:


Փուլ 1

Իրականացվում է ռեզիդենսներ հյուրընկալող դիմումների գնահատում և ընտրություն:


Փուլ 2

Հաջողակ դիմորդները անցնում են երկորդ փուլ, որի ընթացքում վերջիններս ընտրում են արվեստագետներին և մասնագետներին, ովքեր մասնակցելու են ռեզիդենսներին:


Culture Moves Europe ծրագրի բոլոր գործողություններն իրականացվում են անգլերելով՝ ներառյալ դիմում-հայտի ներկայացումը, պայմանագիրը և հաշվետվությունը: Ինչևիցե, լեզվի իմացությունը չի գնահատվում ծրագրի ընդհանուր գնահատման գործընթացում, և դիմորդները կարող ենք օգտագործել թարգմանությունների առցանց գործիքներ:


Ծրագրի ամբողջական մանրամասները ներկայացված են այստեղ:


Դիմելու կարգը

Նախքան դիմելը խորհուրդ է տրվում մանրամասն կարդալ սույն փաստաթուղթը, որտեղ ներկայացված են դիմելու ընթացակարգը և այլ մանրամասներ:

Culture Moves Europe ծրագիրն իրականացվում է Goethe-Institut-ի կողմից, ուստի փաստաթղթերի ներկայացումը ևս իրականացվում է Goethe-Application Portal հարթակի միջոցով:

Դիմելու գործընթացը ենթադրում է հետևյալ քայլերը՝

  • Հաշվի ստեղծում,

  • Գրանցում որպես “company/enterprise”,

  • Ըտրել “Culture Moves Europe funding”,

  • Ընտրել “Call for Residency Hosts”,

  • Լրացնել դիմում-հայտը: Դուք կարող եք պահպանել և կատարել փոփոխություններ դիմում-հայտում՝ մինչ վերջնական հաստատումը և ներկայացումը:

5 views0 comments

Kommentare


bottom of page