top of page
Faded Shapes

Perform Europe 2024 թվականի դրամաշնորհներ: 42 առաջարկ, 196 գործընկերներ Ստեղծագործ Եվրոպա բոլոր 40 երկրներից



Մենք ուրախ ենք հայտնել 2024 թվականի Perform Europe ծրագրի արդյունքները: Կատարողական արվեստի 42 գործընկերություն կստանա 2,1 միլիոն եվրո՝ իրագործելու տարատեսակ ծրագրեր՝ կապված  կատարողական արվեստի գործերի տարածմանը Ստեղծագործ Եվրոպայի երկրներում:


Perform Europe-ը ստացել է 435 առաջարկ բոլոր իրավասու երկրներից: Բոլոր նախագծերն ընտրվել են 17 փորձագետ-գնահատողների կողմից իրենց նորարական գաղափարների համար, մինչդեռ ընտրության ընթացքում ապահովվել է հավասարակշռություն՝ հաշվի առնելով աշխարհագրական բաշխվածությունը, կատարողական արվեստի բնագավառները և ծրագրային առաջնահերթությունները:


Յուրաքանչյուր գործընկերային նախագիծ կստանա մինչև 60,000 եվրո ֆինանսավորում` նախագծերը կյանքի կոչելու համար:


2024 թվականի հուլիսից մինչև 2025 թվականի նոյեմբեր այս 42 գործընկերային նախագծերը, որոնցում ներգրավված են ոչ պակաս, քան 196 գործընկերներ, ներկայացնելու են 63 կատարողական արվեստի ստեղծագործություններ Ստեղծագործ Եվրոպայի բոլոր 40 երկրներում:


Մանրամասները՝ https://performeurope.eu/selected-projects/  

15 views0 comments

Comentarios


bottom of page