Դիմելու վերջնաժամկետ՝ 11 փետրվարի, 2025 թ.
Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը հնարավորություն է ընձեռում թարգմանական դրամաշնորհի աջակցությամբ թարգմանել, հրատարակել և հանրայնացնել մասնակից երկրների հեղինակների գրական ստեղծագործությունները, այդ թվում` պատմվածքներ, պոեմներ, կոմիքսներ, հեքիաթներ, գեղարվեստական էսսեներ, պիեսներ և այլն:
Համապատասխանության չափանիշներ
Ով կարող է դիմել
Ստեղծագործ Եվրոպա ծրագրի Մշակույթ ենթաբաժնի մասնակից երկրներից մեկում հիմնված հրատարակիչներ կամ հրատարակչական տներ, որոնք ունեն իրավաբանական անձի կարգավիճակ:
Ֆիզիկական անձինք չեն կարող դիմել դրամաշնորհին:
Բյուջե
Փոքրածավալ նախագծի համար դրամաշնորհը չի կարող գերազանցել 100.000 եվրոյի (հարյուր հազար) չափը՝ նվազագույնը 5 գրքի թարգմանություն:
Միջնածավալ նախագծի համար դրամաշնորհը չի կարող գերազանցել 200.000 եվրոյի (հարյուր հազար) չափը՝ նվազագույնը 11 գրքի թարգմանություն:
Մեծածավալ նախագծի համար դրամաշնորհը չի կարող գերազանցել 300.000 եվրոյի (հարյուր հազար) չափը՝ նվազագույնը 21 գրքի թարգմանություն և կոնսորցիումի առկայություն:
Նախագծի պարտադիր պայմաններ
5-ից 21 գեղարվեստական ստեղծագործություններից բաղկացած փաթեթի թարգմանություն, հրատարակություն և տարածում,
գեղարվեստական ստեղծագործությունների փաթեթի թարգմանության, հրատարակման, տարածման և հանրահռչակման ռազմավարություն,
առավելագույն տևողությունը՝ 36 ամիս,
Ստեղծագործ Եվրոպա ծրագրի մասնակից երկրների գրականություն,
ընտրված ստեղծագործությունները չպետք է նախկինում թարգմանված լինեն դեպի տվյալ լեզու:
Գործողությունները, որոնք կարող են ֆինանսավորվել, ներառում են թարգմանություն, հրատարակում և տարածում, ինչպես նաև կոնկրետ թեմաներին և առաջնահերթություններին վերաբերող գործողություններ:
Դիմորդները պետք է տրամադրեն էլեկտրոնային հայտաձեւերում նշված եւ պահանջվող բոլոր փաստաթղթերը Funding & Tenders Portal Electronic Submission System հարթակի միջոցով:
Ծրագրի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, ուղեցույցի ամողջական տեքստը և այլ մանրամասները հասանելի են ԱՅՍՏԵՂ:
コメント