top of page
Faded Shapes

Աջակցություն Եվրոպական համագործակցության նախագծերին 2024 թ.

Updated: 1 day ago


Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 23.01.2024 թ․


«Աջակցություն Եվրոպական համագործակցության նախագծերին» գործողությունն աջակցում է բոլոր չափերի մշակութային և ստեղծագործական կազմակերպություններին, ներառյալ միկրո և փոքր կազմակերպություններին տարբեր երկրներից՝ իրականացնելու ոլորտային կամ միջոլորտային ծրագրեր, նախագծեր:


Եվրոպական համագործակցության նախագծերը բաց են մշակութային և ստեղծարար բոլոր ոլորտների համար։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ այս գործողությունն ուղղված է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի Մշակույթ ենթաբաժնի նպատակների իրականացմանը, նախագծերը, որոնք ներառում են բացառապես տեսալսողական ոլորտի կազմակերպություններ և ներկայացնում են տեսալսողական բովանդակությամբ նախագծեր, այս ծրագրի շրջանակներում ֆինանսավորման ենթակա չեն:


Համապատասխանության չափանիշներ,

իրավասու մասնակիցներ եւ երկրներ


Իրավասու դիմորդները (ծրագրի ղեկավար / համակարգող եւ գործընկերներ) պետք է լինեն մշակութային եւ ստեղծագործական ոլորտներում առնվազն 2 տարի ակտիվ գործունեություն ծավալող եւ Մշակույթ ենթածրագրին մասնակից երկրներից մեկում օրինականորեն հաստատված կազմակերպություն:


Ծրագրի ղեկավարը պետք է ունենա (առնվազն երկու տարի) իրավաբանական անձի կարգավիճակ, հայտերի ներկայացման վերջնաժամկետի դրությամբ եւ կարողանա ներկայացնել իրավաբանական անձ լինելու վերաբերյալ փաստեր:


Ֆիզիկական անձիք դիմում-հայտ չեն կարող ներկայացնել:


Իրավասու նախագծեր

Կախված նախագծի մասշտաբներից, կարիքներից, բնույթից, նպատակներից եւ առաջնահերթություններից, դիմորդները կարող են դիմել հետևյալ ծրագրերին`

  • CREA-CULT-2024-COPP-1 European Cooperation Projects (Small-scale) Փոքրածավալ համագործակցության ծրագիր

  • CREA-CULT-2024-COPP-2 European Cooperation Projects (Medium-scale) Միջնածավալ համագործակցության ծրագիր

Փոքրածավալ համագործակցության նախագծերի համար Եվրամիության կողմից տրամադրվող դրամաշնորհը պետք է լինի ոչ ավել, քան 200,000 եվրո (երկու հարյուր հազար), որը ներկայացնում է ընդհանուր հիմնավոր ծախսերի առավելագույնը` 80% -ը: Նախագծերը պետք է ներգրավեն Ստեղծագործ Եվրոպա ծրագրի Մշակույթ ենթածրագրի մասնակից առնվազն երեք տարբեր երկրներում իրավաբանորեն հաստատված կազմակերպություններ` մեկ ծրագրի ղեկավար և առնվազն երկու գործընկեր:


Միջնածավալ համագործակցության նախագծերի համար Եվրամիության կողմից տրամադրվող դրամաշնորհը պետք է լինի ոչ ավել, քան 1,000,000 եվրո (մեկ միլիոն), որը ներկայացնում է ընդհանուր հիմնավոր ծախսերի առավելագույնը` 70% -ը: Նախագծերը պետք է ներգրավեն Ստեղծագործ Եվրոպա ծրագրի Մշակույթ ենթածրագրի մասնակից առնվազն հինգ տարբեր երկրներում իրավաբանորեն հաստատված մեկ ծրագրի ղեկավար եւ առնվազն չորսգործընկեր:


Երկու դեպքում էլ իրավասու նախագծերի առավելագույն տևողությունը պետք է լինի 48 ամիս:



Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամետը ՀՈՒՆՎԱՐԻ 23, 2024 թ. Երևանի ժամանակով՝ ժ․20:00-ին:


Դիմորդները պետք է տրամադրեն էլեկտրոնային հայտաձեւերում նշված եւ պահանջվող բոլոր փաստաթղթերը Funding & Tenders Portal Electronic Submission System հարթակի միջոցով:


Ծրագրի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, ուղեցույցի ամողջական տեքստը և այլ մանրամասները հասանելի են ԱՅՍՏԵՂ:



52 views0 comments

Comments


bottom of page