top of page
Faded Shapes

Բաց Կանչ | «Ինչպես կազմել դրամաշնորհային ծրագիր» աշխատարան



Հարգելի՛ գործընկերներ,


Շուտով հասանելի կլինեն Ստեղծագործ Եվրոպա ծրագրի դրամաշնորհային նախագծերի դիմում-հայտերը, ուստի Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը սիրով հրավիրում է բոլորին մասնակցելու «Ինչպես կազմել դրամաշնորհային ծրագիր» աշխատարանին:


Ամսաթիվ՝ ս/թ հոկտեմբերի 21-ին (երկուշաբթի) 

Ժամ՝ 15:00  

Վայր՝ Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակի հանդիպումների սրահ (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, Երևան Փլեյս հյուրանոց, 2-րդ հարկ)


Մասնակցելով աշխատարանին՝ դուք կսովորեք․ 

  • Ինչպես ճիշտ մշակել ծրագրային գաղափարը,

  • Հայտի համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,

  • Խնդիրների և նպատակների նկարագրություն:


Ում համար է այս աշխատարանը՝

Աշխատարանը նախատեսված է այն  մասնագետների և կազմակերպությունների համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները Ստեղծագործ Եվրոպա ծրագրի դրամաշնորհային նախագծերի հայտերի գրության և ներկայացման մեջ:


Աշխատանքային լեզուն՝ հայերեն


Աշխատարանը կվարի Հռիփսիմե Բիյազյանը, ով ավելի քան 10 տարվա փորձ ունեցող մասնագետ է ոչ առևտրային և միջազգային զարգացման ոլորտներում: Նա հանդես է գալիս որպես խորհրդատու՝ աջակցելով ոչ առևտրային կազմակերպություններին միջոցների ներգրավման, միջոցառումների պլանավորման և կառավարման ոլորտներում:


Գրանցում՝

Աշխատարանին մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/4DqboRviQsxToJf98։

Տեղերը սահմանափակ են, ուստի գրանցումը անհրաժեշտ է կատարել մինչև հոկտեմբերի 19-ը (օրվա ավարտ): Գրանցված և հաստատված մասնակիցներին կուղակվի օրակարգը և մանրամասները:

42 views0 comments

Comments


bottom of page