top of page
Faded Shapes

Եվրոպական համագործակցության նախագծեր. համագործակցության և կապերի հաստատման հանդիպում 2025թ. 

📣 Եվրոպական համագործակցության նախագծեր. համագործակցության և կապերի հաստատման հանդիպում 2025թ. 


Ստեղծագործ Եվրոպա գրասենյակները սիրով հրավիրում են ձեզ այս ցանցային միջոցառմանը, որի ընթացքում կներկայացվեն նախագծեր ամբողջ Եվրոպայից:


❓Դուք պատրաստվու՞մ եք դիմել Ստեղծագործ Եվրոպա ծրագրի Աջակցություն եվրոպական համագործակցության նախագծին, սակայն դեռևս բացակայո՞ւմ են մեկ (կամ մի քանի) գործընկեր կառույցներ:

❓ Պատրա՞ստ եք միանալ նախագծերին որպես գործընկեր:


‼️ Եթե այո, ապա հրավիրում ենք միանալ համագործակցության և կապերի հաստատման առցանց հանդիպմանը ս.թ. մարտի 13-ին՝ հինգշաբթի օրը, 14.00-16.00 (Երևանի ժամանակ), 11.00-13.00 (Կենտրոնական եվրոպական ժամանակ):


🔴 Հանդիպմանը դուք կարող եք մասնակցել և ներկայացնել ձեր նախագիծը, ինչպես նաև կարող եք գրանցվել որպես դիտորդ՝ մասնակցելու և պոտենցիալ նախագծերից մեկի գործընկեր դառնալու համար:


❗️Մարտի 15-ին կայանալիք առցանց հանդիպման պահանջները Եվրոպական համագործակցության նախագծի նույն պահանջներն են՝ այսինքն.

👉 Լինել իրավաբանական անձ՝ հիմնված Ստեղծագործ Եվրոպա մասնակից երկրներից մեկում: 

👉 Նախագծի համակարգող կառույցը պետք է օրինական գոյություն ունենա առնվազն 2 տարի՝ ծրագրի ներկայացման վերջնաժամկետի օրվանից:


«Աջակցություն Եվրոպական համագործակցության նախագծերին» գործողությունն աջակցում է բոլոր չափերի մշակութային և ստեղծագործական կազմակերպություններին, ներառյալ միկրո և փոքր կազմակերպություններին տարբեր երկրներից՝ իրականացնելու ոլորտային կամ միջոլորտային ծրագրեր, նախագծեր:


🔗 Հանդիպմանը մասնակցելու և նախագիծ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել սույն հղումով մինչև մարտի 6-ը ներառյալ՝ https://forms.office.com/e/cGjJWd31f2

Յուրաքանչյուր կառույց կունենա 5 րոպե՝ ներկայացնելու նախագիծը, ևս 15 րոպե հարց ու պատասխան ձևաչափի համար:


🔗 Այն մասնակիցները, ովքեր ցանկանում են մասնակցել հանդիպմանը որպես դիտորդ, կարող են գրանցվել այստեղ՝ https://forms.office.com/e/QqiWM0d7xf:


Գրանցումը ավտոմատ կերպով հաստատվում է, իսկ մասնակցության առցանց հղումը կուղարկվի միջոցառումից մեկ օր առաջ:


📍 Հարցերի և մանրամասների համար կարող եք դիմել Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ՝ +374 77 162957, info@creativeeurope.am:



 
 
 

Comments


ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 26/1

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

eu_co_funded_en.jpg
ԿԳՄՍՆ.png
Perspectives_Logo.png
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn
  • X

© 2024 Ստեղծագործ Եվրոպա Հայաստան: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page