Ծրագիր՝ Culture Moves Europe: անհատական շարժունություն, գործողություն 3
Վերջնաժամկետ՝ 30 նոյեմբեր 2024 թ.
Կարևոր. անհատական շարժունության ծրագիրն ունի ամսական վերջնաժամկետ՝ յուրաքանչյուր ամսվա վերջին օրը: Սա նշանակում է, որ դիմումները գնահատվում են և դրամաշնորհները տրվում են ամեն ամիս:
Ընդհանուր տեղեկություն
Individual Mobility Action գործողության շրջանակներում արվեստագետները և մշակույթի ոլորտի մասնագետները կարող են ներկայացնել իրենց առաջարկները կամ նախագծերը և իրականացնել դրանք գործընկերների հետ Ստեղծագործ Եվրոպա ծրագրի մասնակից որևէ երկրում: Ստեղծագործ Եվրոպա ծրագրի մասնակից երկրների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ի՞նչ նախագծեր են ֆինանսավորվում
Առաջարկվող ծրագիրը պետք է ուղղված լինի հետևյալ նպատակներից առնվազն երկուսին՝
Ուսումնասիրել. իրականացնել ստեղծագործական և գեղարվեստական հետազոտություն, ուսումնասիրել, կամ աշխատել որևէ հստակ թեմայի կամ նոր հայեցակարգի վրա։
Ստեղծագործել. մասնակցել ստեղծագործական գործընթացներին՝ նպատակ ունենալով ստեղծել գեղարվեստական կամ մշակութային նոր գործ։
Սովորել. զարգացնել մասնակիցների կարողությունները և հմտությունները ոչ ֆորմալ ուսուցման միջոցով, ինչպես նաև համագործակցելով գործընկերների հետ։
Համագործակցել. ներգրավվել և ընդլայնել մասնագիտական ցանցերը, նպաստել մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև համագործակցել նոր գործընկերների և լսարանների հետ։
Հյուրընկալող գործընկերը կարող է լինել արվեստագետ, կազմակերպություն կամ մշակութային հաստատություն: Դիմորդները պետք է դիմում-փաթեթի հետ միասին ներկայացնեն համագործակցությունը հավաստող փաստաթուղթ կամ ապացույց:
Ծրագրին կարելի է դիմել ինչպես անհատապես, այնպես էլ մինչև 5 հոգուց բաղկացած թիմով:
Կարևոր: Culture Moves Europe շարժունության դրամաշնորհը չի կարող օգտագործվել նախկինում ստեղծված աշխատանքների ցուցադրման համար: Այն նախագծերը, որոնք պարզապես առաջարկում են, օրինակ, նախկինում ստեղծված ստեղծագործությունների ցուցահանդես կամ ներկայացում, չեն դիտարկվի գնահատման ընթացքում: Culture Moves Europe ծրագիրը և այս դրամաշնորհները նախատեսված են խրախուսելու և աջակցելու համատեղ ստեղծագործելու նոր հնարավարությունները, փոխանակումները, նոր կապերն և համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ուսուցումը սեփական երկրի սահմաններից դուրս:
Սույն կանչի հետ կապված բոլոր մանրամասները և դիմելու կարգը ներկայացված է հայերեն լեզվով ներքոբերյալ ուղեցույցում:
Ծրագրի մանրամասները ներկայացված են նաև Եվրոպական Հանձնաժողովի կայքէջում:
Comments