top of page
Faded Shapes

Մասնակիցների կանչ. Culture Moves Europe. շարժունություն արվեստագետների և մասնագետների համար

Updated: May 10



Culture Moves Europe ծրագրի շրջանակներում մեկնարկում է մասնակիցների կանչի երկրորդ շրջափուլը՝ տրամադրելով շարժունության դրամաշնորհներ արվեստագետների և մշակույթի ոլորտի մասնագետներին՝ ճարտարապետության, մշակութային ժառանգության, դիզայնի և նորաձևության, գրական թարգմանության, երաժշտության, կատարողական արվեստի և վիզուալ արվեստի ոլորտներում:

Արվեստագետները և մշակույթի ոլորտի մասնագետները կարող են համապատասխան առաջարկով դիմել և ծրագիր իրականացնել Ստեղծագործ Եվրոպա ծրագրի երկրներից որևէ մեկում:


Առաջարկվող ծրագիրը պետք է ուղղված լինի հետևյալ նպատակներից նվազագույնը երկուսին՝

  • ուսումնասիրել. իրականացնել ստեղծագործական և գեղարվեստական հետազոտություն, ուսումնասիրել, աշխատել որևէ հստակ թեմայի կամ նոր հայեցակարգի վրա,

  • ստեղծագործել. ներգրավվել ստեղծագործական գործընթացում՝ ձգտելով ստեղծել գեղարվեստական/մշակութային նոր ստեղծագործություն,

  • սովորել. զարգացնել մասնակիցների կարողությունները և հմտությունները ոչ ֆորմալ ուսուցման միջոցով, ինչպես նաև գործընկերների հետ համագործակցության միջոցով,

  • համագործակցել. ներգրավվել և ընդլայնել մասնագիտական ցանցերը, նպաստել մասնագիտական զարգացմանը, համագործակցել նոր գործընկերների և լսարանների հետ:

Հյուրընկալող գործընկերը կարող է լինել արվեստագետ, կազմակերպություն, մշակութային կազմակերպություն և այլն: Դիմորդները դիմում-փաթեթի հետ միասին պետք է ներկայացնեն համագործակցությունը հավաստող փաստաթուղթ, ապացույց:

Սույն ծրագրին կարելի է դիմել անհատապես, ինչպես նաև մինչև 5 հոգուց բաղկացած թիմով:

  • 7-ից 60 օր անհատների համար

  • 7-ից 21օր խմբերի համար

Դիմելու ժամկետներ՝ 2 հոկտեմբեր 2023 թ. - 31 մայիսի 2024 թ.


Անհատական շարժունության դիմումները գնահատվում են յուրաքանչյուր ամիս, ինչը նշանակում է, որ մասնակիցների ընտրությունը ևս իրականացվում է յուրաքանչյուր ամիս:

Շարժունությունը կարող է իրականացվել գրանտային պայմանագրի ստորագրումից հետո՝ 12 ամսվա ընթացքում:

Culture Moves Europe ծրագրի բոլոր գործողություններն իրականացվում են անգլերելով՝ ներառյալ դիմում-հայտի ներկայացումը, պայմանագիրը և հաշվետվությունը: Ինչևիցե, լեզվի իմացությունը չի գնահատվում ծրագրի ընդհանուր գնահատման գործընթացում, և դիմորդները կարող ենք օգտագործել թարգմանությունների առցանց գործիքներ:


Ծրագրի ամբողջական մանրամասները ներկայացված են այստեղ:


Դիմելու կարգը

Նախքան դիմելը խորհուրդ է տրվում մանրամասն կարդալ սույն փաստաթուղթը, որտեղ ներկայացված են դիմելու ընթացակարգը և այլ մանրամասներ:

Culture Moves Europe ծրագիրն իրականացվում է Goethe-Institut-ի կողմից, ուստի փաստաթղթերի ներկայացումը ևս իրականացվում է Goethe-Application Portal հարթակի միջոցով:

Դիմելու գործընթացը ենթադրում է հետևյալ քայլերը՝

  • Հաշվի ստեղծում,

  • Գրանցում որպես “individual” (նույնիսկ եթե դիմումը ներկայացվում է խմբով),

  • Ըտրել “Culture Moves Europe funding”,

  • Ընտրել “Call for Individual Mobility”,

  • Լրացնել դիմում-հայտը: Դուք կարող եք պահպանել և կատարել փոփոխություններ դիմում-հայտում՝ մինչ վերջնական հաստատումը և ներկայացումը:



34 views0 comments

Comments


bottom of page