top of page
Faded Shapes

Ստեղծագործ Եվրոպա 2024 հայտեր

  • Nov 25, 2023
  • 1 min read

Ստեղծագործ Եվրոպա 2024 հայտեր՝ ուղղված նորահայտ արվեստագետների առաջխաղացմանն ու մասնագիտական զարգացման եվրոպական հարթակներին և համաեվրոպական մշակութային կազմակերպություններին

Վերոգրյալ երկու ծրագրերի հիմնական նպատակն է աջակցել նորահայտ արվեստագետներին և երիտասարդ երաժիշտներին:


Եվրոպական հարթակներ՝ ուղղված նորահայտ արվեստագետների առաջխաղացմանը


2024 – 2027 թթ. ժամանակահատվածի համար տրամադրվելու է 47.4 միլիոն եվրո մասնավորապես այն ծրագրերին, որոնք աջակցում են նորահայտ արվեստագետների առաջխաղացմանը իրենց երկրի սահմաններից դուրս: Դրամաշնորհի շրջանակներում նախապատվություն է տրվում այն ծրագրերին, որոնք խրախուսում են նոր գեղարվեստական ​​ստեղծագործությունների ստեղծմանը, արվեստագետների մասնագիտական ​​զարգացումը, հանդիսատեսի մասնակցությանն ու զարգացմանը:

Նախապատվություն տրվելու է նաև այն ծրագրերին, որոնք անդրադառնում են կայուն զարգացմանը, ներառականությանը և արվեստագետների աշխատանքային պայմաններին:

Դրամաշնորհի շրջանակներում ֆինանսավորվելու են մոտ 15 հարթակներ տարբեր սեկտորներից:


Վերջնաժամկետը՝ 31 հունվարի 2024 թ.


Մանրամասները և դիմելու կարգը՝ ԱՅՍՏԵՂ


Դրամաշնորհային ծրագրեր համաեվրոպական մշակութային կազմակերպությունների համար


7.2 միլիոն եվրո բյուջեով այս ծրագիրը 2024-2027 թթ. ֆինանսական աջակցություն է տրամադրելու այն նվագախմբերին, որոնց նպատակն է աջակցել տաղանդավոր երիտասարդ արտիստներին՝ առաջարկելով վերապատրաստումներ, պրոֆեսիոնալիզացում, համերգներով հանդես գալու և հյուրախաղերին մասնակցելու հնարավորություններ:

Լայն աշխարհագրական ընդգրկումով 5 ծրագրեր ստանալու են ֆինանսավորում այս ծրագրի շրջանակներում:


Վերջնաժամկետը՝ 31 հունվարի 2024 թ.


Մանրամասները և դիմելու կարգը՝ ԱՅՍՏԵՂ


 
 
 

コメント


ՀՀ, ք. Երևան 0001, Հյուսիսային պողոտա 1, 

«Նորդ» բիզնես կենտրոն, 8-րդ հարկ

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page