top of page
Faded Shapes

Ստեղծագործ Եվրոպան ԵՄ-ից դուրս. մասնակիցների կանչ (ծրագրային առաջարկներ ներկայացնելու համար՝ for pitchers)

💫 Ստեղծագործ Եվրոպան ԵՄ-ից դուրս. միացի՛ր և ներկայացրո՛ւ քո կազմակերպությունը:


‼️ Եթե Դուք մշակութային կազմակերպություն եք Հայաստանում 🇦🇲  և հետաքրքրված եք առնվազն երկու այլ կազմակերպությունների հետ Եվրոպական մշակութային համագործակցության նախագծով (COOP European Cultural Cooperation Projects), ապա շտապե՛ք գրանցվել մինչև ⏰մայիսի 15-ը՝ ներկայացնելու ձեր կազմակերպությունը և ձեր ծրագրային գաղափարը մշակութային կազմակերպություններին՝ ամբողջ Եվրոպայից:  


🔗 Գրանցվել կարող եք սույն հղումով:


📅 Առցանց հանդիպում-միջոցառումը տեղի կունենա 2024 թվականի հունիսի 19-ին, ժամը 11:00-13:30 (CET) Zoom-ի միջոցով:


Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը կապ կհաստատի ընտրված կազմակերպությունների հետ:


‼️ Եթե դուք չեք ցանկանում ներկայացնել Ձեր կազմակերպությունը կամ ծրագիրը հանդիպման ընթացքում, սակայն հետաքրքրված եք Եվրոպական համագործակցության նախագծերով և Եվրոպայի այլ մշակութային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, կարող եք գրանցել Ձեր կազմակերպությունը սույն հղումով՝ կոնտակտների փոխանակման և համագործակցության համար:


Comments


ՀՀ, ք. Երևան 0001, Հյուսիսային պողոտա 1, 

«Նորդ» բիզնես կենտրոն, 8-րդ հարկ

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page